Իսրայելը աջակցություն է խնդրում Ռուսաստանից

Իսրայելի կողմից գովազդվող՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին: Սակայն, դատելով այն փաստից, որ Պուտինն իսրայելցի հյուրին ընդունել է ոչ թե Մոսկվայում, այլ Սոչիում, բանակցությունների թեման հստակ դուրս է եկել այս առանձնազրույցի հայտարարված պաշտոնական օրակարգից: Նեթանյահուի Ռուսաստան այցի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի սրեց այն փաստը, որ նախքան մեկնելը Թել Ավիվում պնդում էին, որ արդեն նախապատրաստում են Անվտանգության խորհուրդների քարտուղարների նոր հանդիպումը Իսրայել-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ ձևաչափով՝ Սիրիայի և Իրանի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահն իր վարչակազմից հեռացրեց Սպիտակ տանը Իսրայելի ամենաեռանդուն գործակալին (անձամբ Թրամփից հետո, իհարկե)`ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին: Մինչդեռ հենց Բոլթոնն էր մասնակցում Անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով Իսրայել-ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափի նախորդ հանդիպումներին: Իսկ Թրամփը դեռ չի հայտարարել այն մարդու անունը, ով պատրաստ կլինի այս ձևաչափով «անցավ» փոխարինել Բոլթոնին:

Մեկ այլ նրբանկատ պահն էլ այն է, որ Նեթանյահուն Սոչիում էր գտնվում Իսրայելում հերթական (սեպտեմբերի 19) խորհրդարանային ընտրությունների նախօրեին: Իսրայելի վարչապետը գրեթե բացահայտ ցույց տվեց, որ իսրայելցի ռուսախոս քաղաքացիների ձայները կախված են Պուտինի հետ բանակցությունների արդյունքից: Իսկ Ռուսաստանի նախագահն ապացուցեց, որ իսկապես ԽՍՀՄ նախկին ռուսախոս քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են Իսրայել, հակված են լսել Մոսկվային: Զարմանալու կարիք չկա: Այդ ամենը կարելի էր հեշտությամբ հասկանալ  հետևելով Պուտինի և Նեթանյահուի համատեղ մամուլի ասուլիսին: Ավելին, Ռուսաստանի նախագահի խոսքերից հետևում էր, որ նա պատրաստ է աջակցել Նեթանյահուին և իր կուսակցությանը, որպեսզի Իսրայելի խորհրդարան անցնեն «ժամանակով փորձված քաղաքական գործիչները»: Հաջորդ և ոչ պակաս կարևոր գործոն․ Իսրայելի վարչապետն անհանգստացած էր, որ շուտով իրեն ԱՄՆ-ի հետ միասին, սպասվում է տիտանական ջանքեր գործադրելու փուլ, որպեսզի պաղեստինյան արաբների «ձեռքերը ծալեն» և նրանց պարտադրեն մի նոր «դարի գործարք»: Հենց այդպես են ԱՄՆ-ի և Իսրայելի ԶԼՄ-ները անվանում Թրամփի նոր «խաղաղության պլանը», որն ըստ էության իրենից ներկայացնում է Պաղեստինի ինքնավարության (Հորդանան գետի հովտում) տարածքների օկուպացման և Երուսաղեմի ամբողջական բռնակցման (անեկսիա) «օրինականացման» ծրագիր: Բոլթոնի հրաժարականի ֆոնին, ենթադրելով, որ Թրամփի կողմից նկատած նրա «շատ մեծ սխալները», ակնհայտորեն, առաջին հերթին վերաբերում էին Պաղեստինին և ողջ Մերձավոր Արևելքին, ստացվում է, որ Նեթանյահուն շտապում էր Պուտինի մոտ այն հույսով, որ Ռուսաստանը կվերադառնա Պաղեստինի հարցով կարգավորման շրջանակը և կսկսի «ճնշել» արաբներին: Ակնհայտորեն, հաշվարկն այն է, որ Պուտինը Նեթանյահուի համար «միացնելու է» հին կապերը Մոսկվայի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջև:

Վերջին նրբանկատ պահը․ Իսրայելի վարչապետը հստակ շնորհակալություն էր հայտնում Պուտինին՝ հաղորդակցության անդրկուլիսային ալիքների և այն բանի համար, որ Ռուսաստանի և Իսրայելի ռազմական և հետախուզական մարմինների միջև կապը փրկեց իսրայելական բանակին ուղղակի բախումներից: Ի պատասխան դրան, Ռուսաստանի նախագահը հեգնանքով, բայց կոպտորեն նայում էր «Բիբիին». հավանաբար, Իլ-20 հետախուզական ինքնաթիռի ողբերգությունը դեռևս հանգիստ չի տալիս Պուտինին: Այնուամենայնիվ, նա գլուխը թեթևակի թեքեց, ըստ երևույթին որպես համաձայնության նշան: Իսկապես, Ռուսաստանին մեծ ջանքեր և համբերություն է անհրաժեշտ՝ համոզելու Իրանին և լիբանանյան «Հեզբոլահ» կուսակցությանը, որ Սիրիայում դեռևս չգրոհեն իսրայելացիների դեմ: Այնուամենայնիվ, սահմանազանցումներ արդեն եղել են, և չի բացառվում, որ Պուտինը Նեթանյահուին պայմաններ է թելադրել, որոնց դեպքում իսրայելական զորքերը ժամանակավորապես չեն ոչնչացվելու: Սակայն, հաշվի առնելով Բոլթոնի հրաժարականը, ես չեմ բացառում, որ Իսրայելի վարչապետը նաև փորձում էր համոզել Պուտինին… միջնորդել Իրանին: Չէ՞ որ, ԱՄՆ-ը ստորագրեց իր անզորության տակ, և Իսրայելին իսկապես սպառնում է գրեթե մենակ մնալ մոլորակի զայրացած շիաների ումմայի դեմ:

Սերգեյ Շաքարյանց