Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից

ԱԱԾ-ը գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույններից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և հավելել, որ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի, և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը։ «Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել»,- գրել է Արշավիր Ղարամյանը։