Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա առնվազն 12 զոհ

Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ (Ալ Ռաի) ավանում պայթուցիկով լի մեքենայի օգտագործմամբ ահաբեկչական գործողություն է կատարվել, որի պատճառով 12 քաղաքացիական անձ է զոհվել։ Այս մասին տեղեկացրել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Վիրավորների հստակ թիվը չի նշվում, միայն հաղորդվել է, որ կան մեծ թվով վիրավորներ։

Հարձակումը տեղի է ունեցել ավտոկայանատեղիի վրա, որը գտնվում է ավանի հիվանդանոցի մոտակայքում, և հիվանդանոցը ևս պայթյունից վնասվել է։

Նշենք, որ Չոբանբեյ ավանը գտնվում է այն տարածքում, որտեղ Թուրքիան «ահաբեկիչներից մաքրելու» պատճառաբանությամբ իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը: