Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»

Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել, ըստ որի կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը։

«Այլևս անհրաժեշտ չի լինի բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»,-գրել է նախարար Արսեն Թորոսյանը:- Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր)»:

Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: