Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել. Նաղդալյան

Սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթnաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բավական հագեցած օրակարգ է։ Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գագաթնաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, Նաղդալյանը պատասխանեց. «Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը համաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։