ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի կապակցությամբ Մանե Թանդիլյանի մտահոգությունը

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի կապակցությամբ ցանկանում եմ փաստել հետևյալը՝ հաշվի առնելով նաև պաշտպանության նախարարի պատասխանը և ՊՆ պարզաբանումը՝

  • ՊՆ պարզաբանմամբ Արարատ ցեմենտի կողմից վաճառվող ցեմենտի գինը կազմում է 44 000 դրամ, այնինչ գործարանի կողմից 20.12.2018թ. հայտարարվել է գնի նվազեցման մասին՝ սահմանելով 40 000 դրամ: Ակնկալում եմ ընկերության պարզաբանումը,
  • ՊՆ պարզաբանմամբ էլեկտրոնային աճուրդի համակարգը խափանվել է, որի պատճառով կազմակերպվել է մեկ անձից գնում: Համակարգի պարբերաբար խափանման մասին մտահոգություններ են արտահայտել նաև մի շարք տնտեսվարողներ, որը ունի լրացուցիչ պարզաբանման կարիք,
  • Մեկ անձից գնման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնորդը իրավունք ունի մեկ անձից գնումը իրականացնել գնման հրավերի միջոցով, այսինքն ուղարկել հրավեր ցանկացած ընկերության, որը վաճառում է գնվող ապրանքը, ինչը այս պարագայում չի իրականացվել,
  • Արդյունքում, գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու դեպքում, հնարավոր էր խնայել առնվազն 2,7 մլն դրամ (40 000 դրամի դեպքում՝ 5,6 մլն դրամ),
  • Գնումների համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ առաջնային, ինչը հանդիսանում է պետական ծախսերի թերակատարման պատճառներից մեկը:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի…

Опубликовано Mane Tandilyan Четверг, 12 сентября 2019 г.