Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ԷԼԱՐԴ-ի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացրած ԷԼԱՐԴ ընկերության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը:
Եզրակացության եզրափակիչ մասում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խնդրում է ՀՀ վարչապետին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել հանքավայրում իրականացնել ստուգումներ: