Արթուր Դավթյանն սկսել է Փաշինյանի կառավարության դելեգիտիմացման (ապաօրինականացման) գործընթացը

Ինչպիսի «հանճարեղ» Գլխավոր դատախազություն ունի Հայաստանը… Չենք մեջբերելու Սահմանադրական դատարանի որոշումը, այսպես կոչված, «Քոչարյանի գործով»: Ամբողջ երկիրը կարող էր ազատորեն ծանոթանալ որոշման բովանդակությանը: Պարզապես հիշեցնենք, որ Հայաստանի ՔԴՕ-ի 35-րդ հոդվածը ճանաչվել է ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, պետության Սահմանադրությանը հակասող: Հայաստանի սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեց ՔԴՕ-ի 35-րդ հոդվածը: Այսինքն՝ չեղյալ հայտարարեց դրա գործողությունը: «Պարզ» լեզվով դա նշանակում է, որ այնպիսի խափանման միջոց, ինչպիսին ձերբակալությունն ու կալանքն է ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահի և Արցախի Հանրապետության առաջին նախագահի նկատմամբ, կիրառվել է ապօրինի կերպով, հակառակ Սահմանադրությանը: Համարձակվում եմ հավաստիացնել`հակառակ ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սահմանադրությանը: Սա որպես հիշեցում այն սրիկաներին, ովքեր այժմ փորձում են աղաղակելով ապացուցել, որ նրանք մեզ բոլորից առավել հավատարիմ են «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերին: Դե, ձեր Սահմանադրությունը չեք հարգում՝ այ դավաճաններ, գոնե հարգեք Արցախի սահմանադրությունը, և դա ավելի շատ նման կլինի հայրենասիրության դրսևորման…

Եվ ահա թե ինչ է սեպտեմբերի 9-ին պատասխանել մեր «հանճարեղ» Գլխավոր դատախազությունը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը. ամբողջությամբ չենք մեջբերելու, վերցնում ենք գլխավորը. «… Հայաստանի դատախազությունը համարում է, որ որևէ հիմք չկա Սահմանադրական դատարանի որոշման ուժով դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը»: Դե, իսկ որպես «հանճարի եզրակացություն»` Գլխավոր դատախազությունը ոչ մի հիմք չի տեսնում Քոչարյանին ազատ արձակելու համար: Ապրի գլխավոր դատախազը, որքան եռանդուն կերպով է հատուցում «նոր կառավարության կողմից տված վստահության քվեն»: Նրան կնախանձեն Հայաստանի բոլոր նախկին գլխավոր դատախազները, քանի որ նրանք նույնիսկ մտքներում չունեին Սահմանադրությանը կամ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը դեմ դուրս գալ: Իսկ այս մեկը, տեսեք, թե որքան տաղանդավոր է: «Ամեն ինչ գիտի, ամեն ինչ կարող է. նա մեզ նման է»,- ոգևորված բղավում էին բանդերլոգները «Մաուգլի» մուլտֆիլմից, և որքան էլ որ դա տարօրինակ հնչի, հիմա մոտավորապես նույն բանն է հնչում «լևոնականների» և Փաշինյանի աջակիցների շարքերից՝ ներկայիս գլխավոր դատախազի հասցեին:

Բայց խնդիրն այն է, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ակնհայտ փորձ է ձեռնարկել: Սահմանադրական դատարանի որոշման անտեսումը նշանակում է լիարժեք արհամարհանք Սահմանադրության նկատմամբ: Սահմանադրության արհամարհումը պետական հեղաշրջման փորձ է: Հասկանալի է, որ գլխավոր դատախազը կաշվից դուրս է գալիս, միայն թե հաճոյանա Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքին: Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հենց առաջին աղյուսը դրեց Փաշինյանի և «Իմ քայլի» ռեժիմի դելեգիտիմացման (ապաօրինականացման) հուշարձանին: Շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի ոչ լեգիտիմ (անօրինական) իշխանություններ:

Սերգեյ Շաքարյանց