Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել՝ տեղեկություն չունեմ. դեսպան Կոպիրկին

«Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել: Ես այդ տեղեկությունը չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ դրա մեջ ՌԴ-ից ՀՀ իշխանություններին ուղղված ոչ մի մեսիջ չի տեսնում:

«ՌԴ-ից ՀՀ նոր իշխանություններին ուղղված մեսիջը բավական հստակ է՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, եղբայրական ժողովուրդ և պետություններ: Ոչ մի դեպքում ՌԴ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»,- ասաց Կոպիրկինը: