Օրվա իշխանությունները կրկին հատելո՞ւ են իրավական «կարմիր գծերը» (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը գտավ, որ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

«Օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստիև կալանքի կիրառման իրավաչափությունը»,- ասված է ՍԴ-ի որոշման մեջ։

Իսկ Դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի  սեպտեմբերի 4-ի որոշման ուժով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: Այդ մասին ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի այսօր տարածած պարզաբանման մեջ:

Ի՞նչ որոշում կկայացնի առաջին ատյանի դատարանը՝ հիմք ընդունելով ՍԴ համապատասխան որոշումը, արդյո՞ք չի քաղաքականացվելու հերթական անգամ դատարանի որոշումը, կլինե՞ն արդյոք ճնշումներ դատարանի վրա, այնպես, ինչպես եղել է նախկինում։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում