ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ․ Ռոհանին Բոլթոնի պաշտոնաթողության մասին

ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին:

«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշում է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չեն: Ռազմամոլները պետք է հեռանան, ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ճուռակների քաղաքականությունից»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում։