Ագրոտեռորի՞զմ, կենսաբանական զենքի կիրառո՞ւմ, թե ծառայությունների թերացում (տեսանյութ)

Որո՞նք են կենդանիների անկման իրական պատճառները

Ս․թ․ հուլիս-օգոստոս ամիսներին Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրված խոզերի անկման դեպքերի հետ կապված լաբորատոր փորձաքննություն է իրականացվում։ Քարահունջում մոտ 200 խոզ է սատկել. անկած կենդանիները ոչնչացվում են։

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Ծաղկաշատ բնակավայրում հուլիսին սկսված ու մինչև վերջերս շարունակվող խոզերի անկման պատճառով գյուղում ավելի քան 500 խոզ է սատկել: Բնակիչները միլիոնավոր դրամների վնաս են կրել, սակայն ոչ փոխհատուցում են ստացել, ոչ էլ անկման պատճառների մասին են տեղեկացվել:

Ֆերմերները և գյուղացիներն ահազանգում են, որ կենդանիների անկումը պայմանավորված է աֆրիկական ժանտախտով, որը նաև տեսանելի է սատկած կենդանիների վրայի հետքերով։ Սակայն երկու ամիս է, ինչ համապատասխան ծառայությունները չեն պատասխանել ֆերմերներին և գյուղացիներին կենդանիների անկման պատճառների մասին։

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում․ կարո՞ղ են արդյոք խոզերի մասսայական անկումները Սյունիքում, Լոռիում, Տավուշում և այլ մարզերում պայմանավորված լինել խոզերի աֆրիկական ժանտախտով, առկա՞ է արդյոք խոզերի աֆրիկական ժանտախտը Հայաստանում ընտանի և վայրի խոզերի գլխաքանակում, ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել (ոչ թե գրանցվել, այլ տեղի ունեցել-գրանցվելը ու տեղի ունենալը տարբեր եզրույթներ են) խոզերի աֆրիկական ժանտախտի բռնկումը Հայաստանում, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում խոզերի աֆրիկական ժանտախտի վերահսկողության և այդ հիվանդության բռնկումների կանխարգելման և վերացման ուղղությամբ:

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր Գրիգոր Գրիգորյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում