Վաղ, թե ուշ՝ պոպուլիզմի և կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է

Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ:

Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար:

Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» և այնտեղ դարանակալած Ոդիսևսի մասին և երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի գարշապար:

Նիկոլն Աքիլլես չէ, անխոս: Հերոսության մասին հին հույների և ընդհանրապես դասական սահմանումը բոլորովին այլ է, քան այն, ինչ այսօր մեզանում փորձ է արվում աղավաղելով՝ համոզել միամիտներին:

Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում:

Պարզապես մի խնդիր կա. անվերջանալի պոպուլիզմն ու մանիպուլյացիան որքան հալումաշ կանի 30 տարում կառուցած պետականությունը, մինչև կգիտակցվի, որ «թագավորը մերկ է»:

Հ.Գ. Ուզած-չուզած, վաղ, թե ուշ՝ պոպուլիզմի և կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է: «Տրոյական ձիո՞վ», թե ուղիղ, ժամանակը ցույց կտա:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջից

Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ: Սա…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 9 сентября 2019 г.