Արցախի ՏԻՄ ընտրություններին ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացվել

2019 թ. սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել: Այս մասին տեղեկացրել է Արցախի ոստիկանությունը:

Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել:

Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն: