ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

ԱՀ 228 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով չորս համայնքներում առաջադրված երկուական թեկնածուներ ստացել են հավասար քանակությամբ քվեներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրը կլուծվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետում՝ վիճակահանության սկզբունքով:

Ըստ Ե. Արզումանյանի՝ վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար: