Կարեն Աբրահամյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: