Միանվագ 30 մլն դրամ աջակցություն տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին

Հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը, կարծում եմ արդարությունը հաստատելու ժամանակն է.

Ուստի հարկ եմ համարում տեղեկացնել. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.

⁃ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ աջակցություն տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլև`պետական արժևորման տեսանկյունից խիստ կարևոր է:

⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետբյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաև հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Հիշեցման կարգով ասեմ, որ դեռևս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց աջակցություն տալ նախորդ տարիները զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսական, այլև միանվագ փոխհատուցում ևս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:

Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլևս կգերակատարվի`25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:

Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է . . .

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը, կարծում եմ արդարությունը հաստատելու ժամանակն է. Ուստի հարկ եմ…

Опубликовано Mesrop Manukyan Пятница, 6 сентября 2019 г.