Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ նա օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն չի նշել պատճառը:

Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի դեմ քրեական գործ է հարուցված`պաշտոնեական դիրքը չարաշահելու հիմքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: