«Տաշիրի» և «Քոմեդի քլաբի» հիմնադիրները «Հայ ձեռներեցների ասոցիացիա» են հիմնել

Հայ մի խումբ գործարարներ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, գրել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ՝ Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է:

Ասոցիացիայի հիմնադիրների թվում են Կարապետյանի կողմից վերահսկվող «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնատյանը, «Քոմեդի քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը և այլք: