Վերելք․ Հայությունն ունի համամարդկային անելիքներ, հյուրը՝ Վարդան Վարդանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր Վարդան Վարդանյանը քննում է վերջին 50-60 տարում առաջացած պետությունների անցած ուղին և փաստում, որ հաջողության հասել են այն պետությունները՝
– որոնք ունեցել են ազգային անվտանգությանն սպառնացող միջինից բարձր վտանգներ: Հանգամանքների բերումով այդ երկրները չափազանց կարևոր են եղել համաշխարհային ուժային կենտրոնների համար,
– որոնք ունեցել են ուժեղ իշխանություն, անկախ այն բանից, ժողովրդավարական են, թե՝ ոչ,
– որոնք կարողացել են իրենց ժողովուրդներին ներշնչել հավակնոտ, երբեմն անհավանական թվացող նպատակներ ու երազանքներ,
– որոնցում զարգացմանը նախորդել կամ ուղեկցել է բնակչության մեծ աճ, որոշ դեպքերում դեմոգրաֆիական բում և գոյություն է ունեցել էթնիկական բազմազանություն:

Վարդան Վարդանյանի դիտարկումով Հայաստանը ևս կարող էր դասվել հաջողված պետություների շարքը, եթե ուենայինք պահանջվող իշխանությունը։

Վարդան Վարդանյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար հարկավոր է ինքնաճանաչում և համամարդկային նպատակների ամրագրում։ Նա հիմնավորում է, որ հայությունը մի շարք այլ ժողովուրդների նման ունի համամարդկային առաքելություն։

Մանրամասները տեսանյութում