Կավելացվի ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օժանդակության չափը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված  մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագիրը, որով նախատեսվում է ավելացնել Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Հարցի զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավանության ներկայացված փոփոխությունը վերաբերում է գործող համաձայնագրին, որով արդեն իսկ ԱՄՆ-ից ՀՀ-ին տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 80 մլն 704 հազար դոլար: Այս աջակցության պլանը նախատեսում է, որ աջակցությունը պետք է ուղղվի երկու ուղղությունների՝ տնտեսական աճին՝ իր 6 ենթաբաղադրիչներին, և բնակչությանն ուղղված ներդրումներին՝ առողջապահություն, կրթություն, խոցելի բնակչության սոցիալական պաշտպանություն:

«Այս փոփոխությամբ առաջարկվում է տրամադրվող աջակցության գումարն ավելացնել 3 մլն 700 հազար դոլարով: Այն պետք է երկու ուղղությունների գումարվի՝ մասնավոր հատվածի  մրցունակությանը՝ 1 մլն 700 հազար դոլարով, ենթակառուցվածքներին՝ 2 մլն դոլար»,- ասաց նախարարը:

Այս փոփոխության արդյունքում սույն համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կկազմի 4 մլն 404 հազար դոլար: