Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցումը նախագծման փուլում է. Կարեն Շահրամանյան

Արցախը Հայաստանին կապող ռազմավարական երրորդ ճանապարհի կառուցման աշխատանքները գտնվում են նախագծման փուլում:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Կապան-Կովսական-Մեխակավան-Հադրութ, Բերձոր-Զուար, Քարվաճառ-Սոթք-Նորաբակ և Որոտան-Խնձորեսկ-Գորիս ավտոճանապարհների կառուցման համար:

«Դրանք ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռազմավարական նշանակության ճանապարհներից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կատարելու է իր խնդիրը»,- ավելացրել է Կ. Շահրամանյանը: