Դատախազությունը Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը կմեկնաբանի այն ամբողջությամբ ստանալուց հետո

ՀՀ գլխավոր դատախազությունը իր դիրքորոշումը կհայտնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ ունենալուց հետո: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «ՍԴ որոշման հնարավոր հետևանքների մասին կարելի է խոսել միայն այդ որոշումն ամբողջությամբ ունենալու դեպքում: Հետևաբար՝ մինչ այդ ոչինչ ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը: