Վերելք․ Ժողովրդավարությունը հակացուցված է ներկա մակարդակի մեր ժողովրդին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը «Քաղաքական չորեքշաբթիի» հերթական թողարկման ժամանակ  քննում է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության» նախագիծը, համաձայն որի առաջիկա 4 տարիներին անցումային արդարադատության իրականացման համատեքստում 20 հոգանոց փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու են 1991-2018 թթ. ընտրական գործընթացների իրադարձությունները:

Պեպանյանը խնդրին նայում է այլ տեսանկյունից և հիմնավորում, որ մեր երկրում ընտրությունների անցկացման որևէ հիմք չի եղել ու չկա։ Ու եթե մեղավոր ենք ուզում գտնել, ապա մեղավորը Երրորդ հանրապետության քաղաքական ողջ ընտրանին է, որը քաղաքական բավարար գիտելիքներ չունենալով՝ ջանացել ու ջանում է անել մի բան, որն անգամ տեսականորեն հնարավոր չէ։
Անպատրաստ ժողովրդին ընտրությունների տանելը նույն է, թե ռումբ դնես պետության հիմքերի տակ, ռումբ, որի վրա պարբերաբար պայթում ենք։

Մանրամասները՝ տեսանյութում