Վերելք․ Հայաստանը հետզհետե զիջում ենք Թուրքիային, հյուրը՝ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր Վահե Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ կարիք կա ձևավորել նոր քաղաքական-հանրային էլիտա, որը պետք է անի երկու բան.

ա/ որպես սկզբունք ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները (արդարություն, համերաշխություն, ազատ մրցակցություն, անզուսպ կոռուպցիայի և թալանի բացառում, որոնք այդպես էլ իրականություն չդարձան ներկա իշխանությունների կողմից),

բ/ այդ նույն ժողովրդին ներկայացնի և ի վիճակի լինի իրականացնել Հայաստանի մոդեռնիզացիայի ծրագիրը՝ հստակ քայլերով, հստակ նպատակներով, ժամանակացույցով։ Սա կլինի միակ արժեքավոր հակակշիռը այսօրվա անայլընտրանք դատարկությանը։

Իշխանությունները, ցավոք, այս խնդրով մտահոգ չեն, և մնում է, որ այդ խնդրի լուծումն իր ուսերին առնի ժողովրդի մտածող և մտահոգ խավը, իրավիճակից ելքի քայլերի մշակմանը լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, լսվեն կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։ Այլապես, վերջին 1,5 տարվա ընթացքի պահպանման դեպքում մենք մեր երկիրը կամավոր կհանձնենք թուրքերին։

Մանրամասները տեսանյութում