Խախտվել են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ, սեպտեմբերի 2-ին մերժել է ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը։

Բացի դրանից, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, երեկ մերժել էր Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

LIVEnews.am-ը թեմայի առնչությամբ  զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում