Տարակուսելի է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը

Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակց:

Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի են դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈՒԱԿ-ը գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որոկների:

Մտահոգիչ է ՈՒԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:

Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:

Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից