Արմեն Տանանյանը հրաժեշտ է տվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանն այսօր հրաժեշտ է տվել կենտրոնի անձնակազմին: Նրան ճանապարհել են բուռն ծափահարություններով:
«Ես Ձեզ բոլորիդ ասում եմ ցտեսություն, շնորհակալություն, հաջողություն, լավ մնաք և առողջ լինեք»,-հրաժեշտի խոսքում ասել է Արմեն Տանանյանը:
Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաքաբան Արմեն Տանանյանին։
Արմեն Տանանյանը 2007-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն էր, իսկ 2014-ից զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը: