Երևան-Բաթումի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ երկու մարդ մահացել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Թբիլիսիի մոտակայքում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետ կապված:

«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական տվյալներով՝ 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»,- գրված է հաղորդագրության մեջ։