Պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է, միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել և խելագարվել է նաև կապիտալիզմը»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել են բրենդավորվել որպես «ժողովրդավար»։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դարձավ մաքսիմալ պրագմատիկ, և ժողովրդավարության շեշտադրումներով նախկին մոտեցումները այլևս գերակա չեն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ։ Այսպես, այս տարվա հունիսին գտնվելով Վարշավայում և պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ թքած ունի Լեհաստանում ժողովրդավարության վիճակի վրա։

Այս ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականության համար թիվ 1 պատասխանատու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը պետք է լինի Հայաստանի այցեքարտը արտաքին քաղաքականության մեջ։

Հիմա հարց։

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները համաշխարհային խաղի մեջ ունեն նման մոտեցումներ, ապա Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծմանը, ինչպե՞ս է ամրապնդելու երկու հայկական պետությունների անվտանգությունը։

Հ.Գ. Երկրի ներսում դեռ կարող եք ինքներդ ձեր կենացը խմել և հաճույք ստանալ, բայց պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 29 августа 2019 г.