Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում գրված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:

Հարգանքով՝ Ռոբերտ Քոչարյան

30 Օգոստոսի 2019 թ

Ք. Երևան»: