Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: