Երևանում մեկնարկել են «Արարատ-Անտիտեռոր 2019» զորավարժության նախապատրաստական աշխատանքները

Օգոստոսի 29-ին Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ կազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները:  ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջոցառումն անցկացվում է ս. թ. սեպտեմբերի 25-26-ը Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությանն առնչվող հարցեր: