Նիկոլը, Լառան և Մարոն միասեռականների իրավունքների ջերմ պաշտպաններն են (տեսանյութ)

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, պատասխանելով լրագրողի հարցերին, հայտարարել է, որ «ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային ժողով հասնելու, որովհետև ընթացակարգի համաձայն հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև Կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի։ Կարծում եմ, որ այդ թեման իրեն բավականին սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են, մեր կայքում էլ դրված է այդ փաստարկների հակափաստարկները»։

Ավելի ուշ` A1+ կայքով նախարարը հայտարարել է. «Ցանկացած անձի դեմ բռնությունը պետք է արժանանա համապատասխան կառույցակարգերի պաշտպանությանը։ Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողովի օրակարգում կլինի հաջորդ տարի»:

Իսկ Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառներին անդրադառնալով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ առնվազն եթե հիշենք՝ ինչ ընթացակարգերով պիտի անցնի կոնվենցիա, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի. նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, ապա նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչո՞ւ է շրջանառվում սեպտեմբեր ամիսը:

Ի՞նչ կեցվածք դրսևորեցին հասարակական այն կազմակերպությունները, նախաձեռնություններն ու անհատները, ովքեր Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների մասին ամիսներ շարունակ իրականացնում են բնակիչության իրազեկում և ստորագրահավաք, հետագա ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ապագայում Հայաստանի կողմից ստորագրած Ստամբուլյան կոնվենցիան հետ կանչելու առնչությամբ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում