«Ժողովրդավարությունն այլևս նորաձև չէ, իսկ կապիտալիզմը դեգրադացվել է, դուրս եկել վերահսկողությունից և խելագարվել»․ Ֆրանսիայի նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից որոշ ժամանակ անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «պայթեցրեց աշխարհը»:

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը՝ նա Բիարիցում G7 գագաթնաժողովի նախօրեին գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հարաբերությունների համաշխարհային համակարգը պետք է վերանայվի: Ժողովրդավարությունն այլևս նորաձև չէ, իսկ կապիտալիզմը դեգրադացվել է, դուրս եկել վերահսկողությունից և խելագարվել: Մենք ինքներս ենք ծնում անհավասարության այն դրսևորումները, որոնք ի վիճակի չենք այնուհետև կարգավորել»: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերով՝ համաշխարհային համակարգի վերաձևավորման աշխատանքները պետք է ստանձնեն ինչպես ձեռնարկություններն ու ընկերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները: Agence France-Presse-ը հայտնել է, որ ձեռք է բերվել համաձայնություն`ֆրանսիական բիզնեսի մեջ համապատասխան կոալիցիա ստեղծելու մասին:

Մակրոնը կոշտ քննադատում է այն ամենը, ինչ այժմ կատարվում է Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության մեջ:

Եթե հավատալ Agence France-Presse-ին և հենց Ֆրանսիայի նախագահին, ուրեմն «ժողովրդավարությունը նորաձև չէ, իսկ կապիտալիզմը դեգրադացվել է, դուրս եկել վերահսկողությունից և խելագարվել»: Այսինքն՝ մոտ ժամանակներս Փարիզը հստակորեն կկարգավորի իր մոտեցումները մեր Հայաստանին պարտադրված «եվրաստանդարտների» և «եվրաստանդարտային օրենքների» հանդեպ:

Անցած տարի իշխանությունները պարծենում էին (չնայած նրանք այստեղ ոչ մի առնչություն չունեին. Ֆրանկոֆոնիայի օրերը Երևանում անցկացնելու ամբողջ հիմքը ստեղծել են նախկին իշխանությունները…), որ նրանք ունեն «ձեռքբերում»` Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը: Եվ ահա, ֆրանկոֆոն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը գրողի ծոցն ուղարկեց և՜ ժողովրդավարությունը, և՜ կապիտալիզմը: Արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը պատրաստ է հետևել Մակրոնի օրինակին: Անձամբ ես կասկածում եմ դրանում. Մակրոնը «խելք հավաքեց» Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո: Իսկ Փաշինյանին, ըստ երևույթին, ոչինչ «տեղ չի հասնում» նույն Պուտինի հետ իր հանդիպումներից:

Սերգեյ Շաքարյանց