Ադամ Բարրոն Փարիզում կերգի Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Ճանաչված ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում կերգի Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին, որը կկայանա Փարիզի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում։

Համերգային երեկոյին կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները:

Առաջին անգամ Կոմիտասի, Ռավելի և Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները կմատուցվեն ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ։

Ադամ Բարրոն նոր մեկնաբանությամբ կհրամցնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ արժևորելով նաև հայ երգը:

Տեղեկացնենք, որ համերգի կայացմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF), AYP FM ռադիոընկերությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (UGAB), Փարիզի քաղաքապետարանը: