Ասկերանում մեկնարկել է բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը

Ասկերանում մեկնարկել է բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը, որը կյանքի է կոչվում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով և կիրացվի հիփոթեքային վարկավորման հիմունքներով: Այս մասին տեղեկացրել է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Ներկայումս շինհրապարակում ընթացքի մեջ են 3 բազմաբնակարան շենքերի հիմքի կառուցման ու հողային աշխատանքները:

Քաղաքաշինության նախարարությանն իրականացնում է ստուգումներ և վերահսկողություն: