էկոնոմիկայի նախարարը՝ Լեհաստանում կայանալիք տնտեսական ֆորումին ՀՀ-ի չմասնակցելու մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսելով Լեհաստանում տեղի ունենալիք տնտեսական համաժողովի մասին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր, բայց չէր հաստատել իր մասնակցությունը, ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ինչու չի մասնակցում: Ես իրավասու չեմ մասնակցել, բայց դա չեմ կարծում, որ հետևանք ունենա: Տնտեսական ֆորումները նրա համար են, որ հարցեր քննարկվեն ու համաձայնեցվեն: Մեկ ֆորումին չեն մասնակցում, բայց մասնակցում են ուրիշ կարևոր իրադարձությունների»: