«Դու պիտի ճախրես»․ Արա Գևորգյանի բարեգործական մենահամերգը՝ ՄՀՀ-ում

Երկար սպասված համերգին մնացել են հաշված օրեր…

18 տարի անց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հանդես կգա «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող մենահամերգով:

Երկար տարիների դադարից հետո Արա Գևորգյանն առաջին անգամ բեմ կբարձրանա սեպտեմբերի 7-ին՝ 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տարին նաև հոբելյանական է. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է Արա Գևորգյանը։

Մենահամերգը կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Համերգին նաև կմասնակցեն Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիան, «Milen show-ballet dance school»-ը, հատուկ հյուր`Rony Barrak-ը և այլ անվանի հյուրեր:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

Տոմսերն առցանց կամ զանգահարեք 060 276 000