Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում անցած մեկ օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման 8, խարդախության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ծեծի՝ 3-ական, կաշառակերության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սուտ մատնության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: