Հայաստանում իրականացվել է հեղաշրջումների ամերիկյան սցենարը (տեսանյութ)

Ամերիկացի քաղաքական և տնտեսական մեկնաբան Պոլ Քրեյգ Ռոբերտսը 2015 թվականին սենսացիոն բացահայտումներ էր արել Հայաստանի մասին, հայտարարելով, թե ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում կազմակերպել հեղաշրջում: Ռոբերտսն ասել էր, թե ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, քաղաքական գործիչներն իրենց շուրջ կհամախմբեն մարդկանց, նրանց դուրս կբերեն փողոց, կկազմակերպեն ակցիաներ։ Պոլ Ռոբերտսը նաև մի կարևոր շեշտադրում էր արել. եթե Վաշինգտոնին հաջողվի իրականացնել նման հեղափոխություն, ապա հաջորդ քայլը կլինի հայկական ընտանիքների քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, ծնողներից երեխաներին հեռացնելը։

Չնայած Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում է, թե իր իրականացրած հեղափոխության հետևում արտաքին ուժեր չկան, բայց ամեն ինչից դատելով՝ գործ ունենք Հայաստանից դուրս մշակված սցենարի հետ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հեղափոխությունը հե՛նց Պոլ Ռոբերտսի նախանշած՝ ամերիկյան սցենարը չէ՞:

Հիշեցնենք, որ Ռոբերտսի հետ հարցազրույցը վարել էր վերլուծաբան Արման Բոշյանը, որն այսօր «Մենք» հաղորդաշարի հյուրն է։

Մանրամասները՝ տեսանյութում