Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր երեկոյան բերման կենթարկվի:

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այսօր վաղ առավոտից հատուկ գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող տներում, բնակարաններում և առանձնատներում:

«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Խուզարկությունն այս պահին շարունակվում է, խուզարկությունից հետո նա բերման կենթարկվի։ Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերով գումարների վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով»,- ասել է Արթուր Վանեցյանը։