Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում

Հայաստանը նախատեսում է մինչև այս տարեվերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների համաժողովի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն:

«Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում»,- ասաց նախարարը՝ Եթովպիան բնութագրելով որպես տարածաշրջանի յուրօրինակ դարպաս: