Արցախի նախագահը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի գրասենյակը։

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից: