Հայ Առաքելական Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաները ներկայացվեցին հանրությանը

Օգոստոսի 25-ին ՀԵՀԵՄ (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում) Կենտրոնական գրասենյակում «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվել է Անահիտ Կարապետյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»-ը խորագրով ցուցահանդեսը:

Հայր Թովմայի ներկայությամբ բացման խոսքով հանդես են եկել «Ֆրեսկոյի» տնօրեն Աննա Կարապետյանը և Անահիտ Կարապետյանը: Այնուհետև՝ «Լապտերներ» ժողգործիքների անսամբլի սաները:

Ցուցահանդեսին ներկայացված են Երուսաղեմից, Սուրբ Էջմիածնից, Արցախից և տարբեր եկեղեցիներից բերված հեղինակային ծիսական պարագաներ՝ Խաչվառներ, Դրոշներ, Քրիստոսի գերեզմանի վարագույրը, Պատարագիչ հոգեւորականի զգեստներ և այլն:

Ցուցահանդեսը տևելու է մինչև օգոստոսի 30-ը: Մուտքն ազատ է: