Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում: