Պետական պահպանության ծառայությունը՝ հին Հայաստանում

Պետության ղեկավարի և այլ պետական այրերի պահպանության պատմությունը գալիս է հնագույն ժամանակներից: Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ` Արշակունիների օրոք Հայոց թագավորի անվտանգությունն իրականացրել է Մաղխազություն գործակալությունը, որն արքունի թիկնապահների գործակալությունն էր: Վերջինիս գոյության մասին տեղեկություններ կան դեռևս Արտավազդ Բ-ի (մ.թ.ա. 56-34 թթ.) ժամանակներից:

Մաղխազության ղեկավարը մաղխազն էր, ով պատասխանատու էր թագավորի անձի պաշտպանության համար և գլխավորում էր արքունի թիկնապահներին, որոնց թիվը հասել է մոտ երկու հազարի: Մատենագրության մեջ մեզ հասած համապատասխան վկայություններից հետևում է, որ մաղխազություն գործակալությունը եղել է Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնը, ըստ այդմ, տոհմը հաճախ նաև հիշատակվել է Մաղխազունի ազգանունով:

ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջից

Պետական պահպանության ծառայությունը՝ հին Հայաստանում#ԱԱԾ#ԹանգարանՊետության ղեկավարի և այլ պետական այրերի պահպանության…

Опубликовано ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Пятница, 23 августа 2019 г.