Նամակ՝ Բակո Սահակյանին՝ 15-ից ավելի գիտնականների ու գործարարների պաշտպանությամբ (տեսանյութ)

Արցախը կարող է ծաղկել և օրինակ դառնալ ողջ աշխարհի համար

Մեկուկես տասնյակից ավելի գիտնականների ու գործարարներ, նրանց թվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երեք թղթակից անդամներ՝ Համլետ Կարայանը, Արթուր Իշխանյանը, Սևան Դավթյանը, ինչպես նաև ՆԱՍԱ-ի ինժեներ Վազգեն Մելքոնյանը (ԱՄՆ) պաշտպանել են այն առաջարկը, որով Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը դիմել է Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին։ Խոսքը մի ծրագրի մասին է, որը, ըստ գիտնականի, ունի 10 տրիլիոն դոլարի հեռանկար։

Նամակով առաջարկվում է հաշվի առնելով արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների նկատմամբ միջազգային հանրության մեծ հետաքրքրվածությունը, ինչպես նաև 16-ամյա շվեդ դպրոցական Գրետա Թյունբերգի սկսած էկոլոգիական շարժման անհավանական մասշտաբներն ու քաղաքական արձագանքները, աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացի սկիզբը դնել Արցախում՝ աշխարհի տարբեր պետություններին առաջարկելով էներգետիկ և էկոլոգիական խնդիրների լուծման հայկական աշխատող տարբերակը։

Իսկ ինչո՞ւ ոչ՝ Հայաստանում․․․ Համազասպյանը պատասխանում է նաև այս հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում