Վարչապետը հիմքեր ունի արգելելու Ամուլսարի շահագործումը, բայց քաղաքական որոշում են ուզում կայացնել (տեսանյութ)

«Էկոլուր» տեղեկատվական, հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման ժամանակ խոսելով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործումից և դրա շուրջ գործընթացներից, ասաց, որ խնդիրը քաղաքականացվել է, ինչի հետևանքով իրական բնապահպանական հարցերն անտեսվում են։

Այն եզրակացությունը, որը ՀՀ քննչական կոմիտեին ներկայացրել է ԷԼԱՐԴ կազմակերպությունը, ըստ Ինգա Զարաֆյանի, չի կարող հանքի շահագործման համար հիմք դառնալ, քանի որ այն փորձաքննության եզրակացություն չէ, այլ ընդամենը առկա մի քանի փաստաթղթերի վերանայում, տեսություն։ Ընդ որում, դրանց հիմքում չեն դրվել վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունները, որոնցում առկա են բազմաթիվ մտահոգություններ ու վտանգների մասին ահազանգեր։

Մանրամասները՝ տեսանյութում