Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համակարգը

Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան Ս-300-ը, համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից:

ՌԻԱ Նովոստի-ի տեղեկացմամբ, այդ մասին  հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

Համալիրն արդեն փորձարկումներ է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համակարգը մշակվել և ամբողջությամբ նախագծվել է Իրանում։ Իրանցի զինվորականների հավաստմամբ, այն Ս-300-ից ավելի զարգացած համակարգ է և կարող է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:

Զենիթահրթիռային համակարգը՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված է «Սայադ-4» հրթիռներով և կարող է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ և «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թևավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության և 200 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ որում կարող է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա։